Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Ոչիշխանությունը շատ հիվանդ է

Ոչիշխանությունը շատ հիվանդ է
24.01.2015 | 19:40

Հունվարի 26-30-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Լևոն Զուրաբյանը չեն մասնակցի: Նրանք հրաժարվել են ԵԽԽՎ նիստին մասնակցելուց առողջական խնդիրների պատճառով: Ստրասբուրգ կմեկնեն ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, որ պատվիրակության ղեկավարն է, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ